top of page

Լավ բանի չենք սպասում, չգիտենք՝ Փաշինյանի միտքը․ քաղաքացիները՝ Թուրքիային դրական վերաբերելու մասին

Sep 20, 2021
1 min read

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել իրեն, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում ունենալու առաջարկը։ Բայց դրա համար Հայաստանը պետք է ձեռնարկի դրական քայլեր։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան էլ կհաստատի դիվանագիտական հարաբերություններ»,- նշել է Էրդողանը։


MediaHub.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում՝ հասկանալու, թե ինչպես են քաղաքացիները գնահատում Էրդողանի հայտարարությունն ու ինչ սպասելիքներ ունեն։


«Որևէ լավ բանի չենք սպասում, չգիտենք՝ Փաշինյանի մտքին ինչ կա»,- նշում են քաղաքացիները։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page