top of page

Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա և վնասել այն

Oct 6, 2021
1 min read


Հոկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վ.-ից, որը հայտնել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան:


Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա և վնասել այն:


Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page