top of page

Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել շինարարական աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ

Sep 14, 2021
1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոց և տեղում ծանոթացել 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ հրթիռակոծության հետևանքով վնասված շենքի վերականգնման աշխատանքներին։Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։


Երկրի ղեկավարն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ՝ հանձնարարելով շինարարության ոլորտի պատասխանատուներին մինչև սեպտեմբերի վերջ ավարտել նոր պատուհանների տեղադրումը՝ աշակերտների և ուսուցիչների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ բնականոն դասապրոցես իրականացնելու համար։


Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև դպրոցի մասնաշենքերի՝ նախագծով նախատեսված վերակառուցման և վերանորոգման փուլային աշխատանքների ընթացքով և ընդգծել, որ առավելագույնս սեղմ ժամկետներում դրանք պետք է շահագործման հանձնվեն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page