top of page

Հաշվեքննիչ պալատը աղմկոտ չարաշահումներ է հայտնաբերել Էկոնոմիկայի նախարարությունում․ Արթուր Խաչատրյան

  • Dec 24, 2021
  • 1 min read

Առերևույթ չարաշահում է տեղի ունեցել։ Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում։ ԱԺ ֆինանսավարկային ու տնտեսական հանձնաժողովների համատեղի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


Նշենք, որ հանձնաժողովի նիստում Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության 2021թ. պետբյուջեի 6 ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը։


Արթուր Խաչատրյանը նշեց, որ հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացության մեջ խախտումներն այնքան շատ էին, իսկ զեկուցողին հատկացված ժամանակահատվածը բավարար չէր, որ ներկայացներ բոլոր խախտումները։

«Հրապարակավ հայտարարեք, որ նախարարության կազմակերպած գնման ուշացված գործընթացի պատճառով 326 087 միջոցառում չի իրականացվել։ Այդ չիրականացված միջոցառումներն անասնապահության վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել»,-հետաքրքրվեց պատգամավորը։

ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ հաշվեքննիչ պալատի եզրակացությունում արձանագրված խախտումները կուղարկվեն համապատասխան մարմիններին, բայց կարիք չկա ի սկզբանե մարդկանց ինչ-որ միտումների մեջ մեղադրել։

«Այսպիսի բաներ միշտ եղել են, այսպիսի անհամապատասխանություններ միշտ գտնվել են, որովհետև եթե այդպիսի բաներ չլինեին, հաշվեքննիչ պալատի գործունեության իմաստ չէր լինի։ Եկեք առանց էմոցիաների հանգիստ շարունակենք մեր քննարկումը։ Մենք այստեղ դատարան չենք, որ մեղադրանքների եզրակացություններ ներկայացնենք»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page