Քոչարյանը հավաք է հրավիրել. «Iravunk»
Jun 21, 2021
1 min read

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կենտրոնական շտաբում հավաք է հրավիրել, որի ընթացքում պետք է որոշվեն դաշինքի հետագա անելիքները: Ըստ աղբյուրի, որ քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում մանդատները չվերցնելու հարցը: Սակայն այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ այդ դեպքում մանդատները կարող են փոխանցվել ընտրություններին մասնակցած հաջորդ ուժերին: Ավելի հավանական տարբերակ `է դիտարկվում մանդատները վերցնելն ու հետագայում «Պատիվ ունեմի» հետ միասին ողջ կազմով հրաժարական տալը:
Տարբերակների թվում է նաեւ փողոցային պայքար ծավալելը:
Չմոռանանք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որ հնարավոր է, որ չճանաչեն ընտրությունների արդյունքները:























Comments