top of page

Հավատում եմ՝ մեծ ցանկություն կունենաք ապամոնտաժել Թեհլերյանի արձանը. Հովսեփյանը՝ իշխանություններին

Jan 19, 2022
1 min read

Վերջին օրերին հաճախ է խոսվում, որ պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը գտնվում է Մարալիկ քաղաքում։ Այդ մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Պահանջ իշխանությանը . հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը։


Նախապես ասեմ, որ հավատում եմ, որ մեծ ցանկություն կունենաք դա անելու, բայց որպեսզի հետո տարատեսակ մանիպուլյացիաների չդիմեք, ապա խոսեք այս մասին շատ ուղիղ տեքստով։


Խնդրում եմ, որպես հանրային պահանջ միացեք, որ հասկանանք, թե անելիքներն ի՞նչ է»։


Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնեմ, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page