top of page

Հավի ճուտ և գումար բաժանվել է, բայց՝ օգնության կարգով․ Թումանյանի համայնքապետի պարզաբանումը

  • Jun 14, 2021
  • 2 min read



Որոշ օգտատերեր սոցցանցերում ահազանգում են, որ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանն «Իմ քայլի» օգտին ձայներ հավաքելու համար քաղաքացիներին 20000- ական դրամ և հավի ճտեր է բաժանել։


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ այդ դեպքով արդեն ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարություն է տրվել։


MediaHub.am-ի հետ զրույցում Տիգրան Մխիթարյանը հայտնեց, որ նման խոսակցություններն իրականության հետ աղերս չունեն։


«Նախ՝ մենք գումար չունենք, որ բաժանենք, հետո էլ՝ մենք էն մարդիկ չենք, որ գումար բաժանենք, իսկ իրենց ասած՝ էդ հավի ճտերի հետ կապված դեռևս մայիսի սկզբներին մարզպետարանից ասել են, որ «Արաքս» թրչնաֆաբրիկան անապահով և զոհված զինծառայողների ընտանիքներին ուզում է աջակցել, մեր համայնքապետարանն էլ ցուցակ է կազմել՝ սոցիալական աշխատողի անմիջական ներկայությամբ, ճտերը բերել բաժանվել է օրը ցերեկով՝ համայնքապետարանի մոտ, բոլորի աչքի առաջ»,- ասաց նա։


Մխիթարյանը նշեց, որ դա տեղի է ունեցել հունիսի 1-ին, մոտ 50 ընտանիքի ճուտ է բաժանվել։


Դիտարկմանը՝ գումար չունեիք, կարող էիք օլիգարխներից վերցնել՝ Մխիթարյանը արձագանքեց․


«Եթե նման մարդ հայտնվի, որ ասի՝ իրեն առձեռն գումար եմ տվել, կամ ասել եմ, որ պիտի գնաս ինչ-որ մեկին ընտրես, ուրեմն այսօր իմ վերջին աշխատանքային օրն է։ Իսկ էդ 20 հազար դրամ, որ ասում եք, այդքան չի եղել, եղել են 15, 20, 25 հազար դրամներ։ Դրանք օգնություններ են եղել։ Համայնքապետարանում հանձնաժողով կա ձևավորված, մայիսի 27-ին նիստ է կայացրել, և որոշում է կայացվել 34 ընտանիքի սոցիալական օգնություն տրամադրել։ Նման օգություն տրամադրվել է նաև ապրիլին, լինելու է հուլիսին, օգոստոսին։ Այն մտնում է համայնքապետի ոչ կամավոր պարտավորությունների մեջ, իմ աշխատանքն է, ես էլ անում եմ, բա, իմ բնակիչներն են, եթե ես չաջակցեմ, ո՞վ աջակցի»։


Նա նաև նշեց, որ քաղաքացիներին օգնություն տրամադրվում է՝ նրանցից դիմում ստանալուց հետո, և, եթե հանձնաժողովը է համաձայնում է, օգնությունը տրվում է։


Անդրադառնալով հարցին, թե գումարը որտեղի՞ց, Մխիթարյանը նշեց, որ այն համայնքային բյուջեից է հատկացվել՝ հարկատուների վճարած հարկերից։


Խոսելով քարոզարշավին իր մասնակցության մասին՝ Մխիթարյանը նշեց, որ արձակուրդում չի գտնվում․ «Ես քարոզարշավին մասնակցում եմ շաբաթ-կիրակի օրերին՝ աշխատանքից դուրս»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page