top of page

Հաղթանակը շնորհվել է Բաչկովին. «Անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ»

Nov 3, 2021
1 min read

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է.

«Հովհաննես Բաչկովին հաղթանակ է շնորհվում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերականգնել է արդարությունը։


Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշա հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը:


Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը:



Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակիչի Բաչկով-Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:


Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ: «Աշխարհիարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page