top of page

Ո՞վ է «Հաղթանակ» զբոսայգում սպանված կինը

Sep 28, 2021
1 min read

Արդեն հայտնել ենք, որ այսօր «Հաղթանակ» զբոսայգու տարածքում հնչած կրակոցների հետևանքով մահացել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի դուստրը՝ 27-ամյա Դիանա Դարբինյանը։ Իսկ մահացածի ամուսինը՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանը, հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց։


Ըստ ոստիկանության հրապարակած տեղեկությունների՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մոտ 17 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին եղել են նաև կրակոցի հետքեր։


Քննչական կոմիտեից էլ հայտնում են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական համալիր և դատաբժշկական փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը հայտնաբերելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:


Նշենք, որ ըստ տարածվող լուրերի՝ մինչ կրակոցները կասկածյալի (անունը Լևոն է) և Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում, որը վերածվել է ծեծկռտուքի։


Միևնույն ժամանակ, մեր ունեցած տեղեկություններով՝ Դիանա Դարբինյանի ընտանիքը կոնֆլիկտային չէ, ներքաշված չէ քրեական գործերում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page