ԱՄՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին
Jun 9, 2021
1 min read

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարման և ականային պայթյունի հետևանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ: Այս մասին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շատ մարդկանց կյանք է խլել, և մենք մտահոգված ենք, որ սահմանային իրավիճակը կարող է ավելի լարվել: Կոչ ենք անում կողմերին այս միջադեպերը լուծել հրատապ ու խաղաղ կերպով: Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ»,- հայտարարել է Ռիքերը:























Comments