top of page

Հայ երիտասարդները ցույց են անում Հաագայի դատարանի դիմաց

Oct 19, 2021
1 min read


«Հոլանդիայի երիտասարդական միության մեր ընկերները ցույց են իրականացնում Հաագայի միջազգային դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարությունը»,- այդ մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:


Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորև։


Այժմ դատարանը լսում է Ադրբեջանի ներկայացրած հայցը ընդդեմ Հայաստանի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page