top of page

Բաքվում ընթանում է շիրակցի 14 հայ ռազմագերու գործով դատական նիստը

Jun 25, 2021
1 min read


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Աֆղան Գաջիևի նախագահությամբ ընթանում է շիրակցի 14 հայ ռազմագերիների գործով դատական նիստը։ Հայ ռազմագերիներին Ադրբեջանը մեղադրում է սադրիչ-ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր կայացած դատական նիստին դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։


Նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող հայ ռազմագերիներն են՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը, Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մաթեսյանը, Յուրի Կարապետյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page