top of page

ՌԴ-ն հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում ընթացող խաղաղության պայմանագրի ստորագրման մասին քննարկումներին

  • Sep 9, 2021
  • 1 min read

ree

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող խաղաղության պայմանագրի ստորագրման մասին քննարկումներին: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, Արցախի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված»,- ասել է Զախարովան:


Նա նշել է, որ ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են:


«Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: ՌԴ-ն հույս ունի, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»,-ասել է Զախարովան։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page