top of page

Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները նվազում են․ Արմեն Մուրադյանը թվեր է հրապարակել

  • Nov 23, 2021
  • 1 min read

Հայաստանում նվազում են մանկական մահացության ցուցանիշները՝ շնորհիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի, այս մասին հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։


2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10 տոկոսով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020 թթ. միջին ցուցանիշից:



«Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում: Մասնավորապես, 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 211 դեպք, ինչը 8 տոկոսով ցածր է 2020 թվականի և 14 տոկոսով նախորդ 4 տարիների միջին ցուցանիշից»,-նշել է Մուրադյանը։

«Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի հետևանք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնությանը և սպասարկմանը»,-հավելել է ԵՊԲՀ ռեկտորը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page