top of page

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի քրեական գործերի շքերթը շարունակվում է

Jun 3, 2021
1 min read

«Հերթն այս անգամ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանինն է։

ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը, ամենայն հավանականությամբ ինչ-որ պատճառներից դրդված, որոշել է նոր ռեկորդներ սահմանել քրեադատավարական նորմերի այլասերման գործում». - գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանը:

«Բանն այն է, որ հայտնի կեղծ օգտատերերից մեկը, որին մինչև հիմա ԱԱԾ-ն բացահայտել չի կարողանում, հերյուրանք պարունակող ինչ-որ «ստատուս» է հրապարակել, որը հիմք է հանդիսացել մարզային ոստիկանության համար, որպեսզի վերջինս «միջոցներ ձեռնարկի»`քրեական գործ հարուցելու համար։


Ստիպված եմ հիշեցնել ոստիկանությանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չեն: Նշված հոդվածում օգտագործվում են «չստորագրված նամակ (հայտարարություն)», «կեղծ ստորագրված նամակ (հայտարարություն)» և «այլ անանուն հաղորդում» հասկացությունները: Այլ կերպ ասած` եթե նույնիսկ դրանում նշված է անձի անունը, սակայն բացակայում է նրա ստորագրությունը կամ այն կեղծված է կամ գրված է մտացածին անունից, ապա այն անանուն հաղորդում է, որը քրեական գործ հարուցելու առիթ ՉԷ:


Ինչքան էլ գայթակղված լինեք ինչ-ինչ հանձնարարականներ անշեղորեն կատարելու հարցով, այնուամենայնիվ, իմացեք, որ գեղարվեստականացված դիֆերամբները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ, և ցանկացած նման փորձ դատապարտված է վիժեցման»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page