Հայաստանն ու Իրանը կգործակցեն ՏՏ ոլորտում (տեսանյութ)

Հայաստանն ու Իրանը կգործակցեն ՏՏ ոլորտում։ Այդ նպատակով այսօր՝ հունիսի 29-ին, Երևանում անցկացվող Իրան-Հայաստան B2B ֆորումի շրջանակում 10 իրանական և 40 հայկական ընկերություններ պայմանավորվածություններ են ձեռք բերել ՀՀ- ում բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու և համատեղ արտադրանք ունենալու ուղղությամբ։
Բիզնես ֆորումի շրջանակում Երևան է այցելել Իրանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների պատվիրակություն, որը բաղկացած է Իրանի ավելի քան 25 ընկերության ներկայացուցիչներից: Ֆորումին մասնակցող իրանցի Էմադե Ասկարիեն, որը ներկայացնում է ՏՏ ոլորտը, նշեց, որ իրենք նպատակ ունեն երկու երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու։ Նա հույս հայտնեց, որ հայ գործարարների հետ իրենք հնարավորություն կունենան արտահանել համատեղ արտադրանք։
Մանրամասն՝ տեսանյութում























Comments