top of page

Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցությունը կընդլայնվի

Oct 30, 2021
1 min read


Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։


Ոստիկանության պետը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների շուրջ 30-ամյա սերտ համագործակցությունը։ Նա մատնանշել է համագործակցության շրջանակներում արված որոշ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։


Իրակլի Կվանչախաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ Խոսվել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների մասին, ներկայացվել են դրանց ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցության ընդլայնմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page