Հայաստանն ու Ադրբեջանը կայունության և միասին բարգավաճելու շանսեր ունեն. Ալիևի օգնական
- Jul 3, 2021
- 1 min read

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման շանսեր ունեն: Այս մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նա կարևորել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը՝ պարզաբանելով, որ այն բացելով՝ կավարտվի Նախիջևանի մեկուսացումը, իսկ Երևանը ցամաքային ճանապարհով Ադրբեջանի տարածքով կկապվի Մոսկվայի և այլ երկրների մայրաքաղաքների հետ:
Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանը հույս ունի, որ այս մասշտաբային վերափոխման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կկարողանա դառնալ ապագայի մաս. նրա փորձը կարող է կարևոր դեր ունենալ Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման գործում:


























Comments