top of page

Ադրբեջանը Հայաստանի, Արցախի և Իրանի սահմանների երկայնքով պլացդարմներ են ստեղծում․ վերլուծություն

  • Jul 20, 2021
  • 1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Ֆիզուլիում (Վարանդա), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Զանգելանում (Կովսական), երրորդը՝ Լաչինում (Բերձոր): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»:


Ադրբեջանը մերձարաքսյան տարածաշրջանում ենթակառուցվածքներ է կառուցում դրանք կարող են օգտագործվել ինչպես տնտեսական նպատակներով չմոռանանք, որ այդ տարածաշրջանը սահմանակցում է Իրանական Ադրբեջանի հետ, որի նկատմամբ հավակնություններ ունեն Անկարան և Բաքուն, այնպես էլ ռազմական: Այդ օդանավակայանները կարող են դառնալ ռազմական պլացդարմներ ընդդեմ Արցախի, Հայաստանի և Իրանի:


Ադրբեջանի ակտիվությունը մերձարաքսյան շրջաններում ահազանգ է նաև Իրանի համար Իրանը պետք է ուժեղացնի իր հյուսիսային շրջանների անվտանգությունը Թուրքիան և Ադրբեջանը լոգիստիկ հզորություններ են ստեղծում նաև Նախիջևանում, որը սահմանակցում է Իրանին և փորձում են հասնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչմանը՝ Սյունիքով:


«Զանգեզուրյան միջանցք»-ի ստեղծումն ուժեղացնելու է թուրքական էքսպանսիան Հարավային Կովկասում, Կասպից ծովում և թյուրքախոս Կենտրոնական Ասիայում: Թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական, ռազմաքաղաքական էքսպանսիան տարածաշրջանում սպառնալիք է հայկական, իրանական և ռուսական շահերին:


Հյուսիս-Հարավ, ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան միջանցքի կառուցումը դառնում է կենսական նշանակության նախագիծ՝ Հայաստանն անխափան կապ է ստանում Իրանի հետ, դառնում է տարանցիկ երկիր մի շարք պետությունների համար, իսկ դա թե՛ տնտեսական, թե՛ գեոպոլիտիկ դիվիդենտներ է բերելու Երևանին:


Վերլուծականը՝ Արտյոմ Բալասանովի

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page