Հայաստանի հարավը կտրված է հյուսիսից, ինչն այս իշխանության անհայրենիք լինելու հետևանքն է․ Գալստյան
- Aug 26, 2021
- 1 min read

Պետականության բացակայության և ինքնիշխանության կորստի դեպքում, երբ վտանգված է ներկան, Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի ապագայի մասին։ Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորի խոսքով՝ փակված է ոչ միայն Գորիս-Կապան, այլ նաև Գորիս-Որոտան ճանապարհը, իսկ երկրի վարչապետը «մանիպուլյացիաներ է անում և մեղքն անցյալի վրա բարդում»։
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ Հայաստանի հարավը կտրված է հյուսիսից, ինչն այս իշխանության ձախողումն է, հայրենիքից կտրված լինելը։
«Հիշեցնեմ, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում հաշվեհարդար էր տեղի ունենում, և այդ վիճակից Փաշինյանը հրճվում էր, իսկ նույն ժամանակահատվածում Սյունիքը շարունակում էր գլխատված մնալ»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։


























Comments