top of page

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին

  • Aug 16, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ մեկտեղ հայտնելով, որ Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ.


Բադմինթոն. Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան:


Բասկետբոլ (3x3). Տղաներ՝ Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան, Տիգրան Մկրտումյան: Աղջիկներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան:


Բռնցքամարտ. Էրիկ Առուստամյան, Դավիթ Սաֆարյան, Ղազար Չափանյան, Հարություն Խաչատրյան, Հայկ Թադևոսյան, Արշակ Բաբլումյան, Երանոս Օհանյան, Աղվան Ալեքսանյան, Դավիթ Սիմոնյան, Արմեն Պողոսյան:


Կարատե. Գեղամ Նիկողոսյան, Դավիթ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան, Արտաշես Հարությունյան:


Հրաձգություն. Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան:


Գեղարվեստական մարմնամարզություն. Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան, Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան:


Սամբո. Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան, Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան:


Սեղանի թենիս. Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան, Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան:


Սպորտային պարեր. Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս):


Մուայթայ. Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:


Նախատեսվում է, որ հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:


ԱՊՀ երկրների խաղերը Կազանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականի հոկտեմբերին. այն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի օգոստոսին, բայց հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page