top of page

Հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է. 29.11%-ի չափով նոր տուրք․ Սուրեն Պարսյան

Sep 25, 2021
1 min read

Հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է. 29.11%-ի չափով նոր տուրք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։


«ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը սահմանել է փայլաթիթեղի(Ֆոլգա) ներմուծման հակադեմպինգային նոր տուրքի տոկոսադրույքները՝

Հայաստան՝ 29.11% Բրազիլիա՝ 13.93%-63.05% Օման՝ 5.82% Ռուսաստան՝ 62.18% Թուրքիա՝ 4.88%:

Այսինքն՝ Հայաստանի ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը:


Հիշեցնեմ, որ «Ռուսալ» ընկերությունը տարեկան 30 մլն դոլարի ֆայլաթիթեղ է արտահանում ԱՄՆ, որ կազմում է իր շրջանառության 1/3-ը: Հետևաբար, նոր տուրքի հետևանքով հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է:

Ուշագրավ է, որ թուրքական և այլ խոշոր արտադրողների համար տուրքն ավելի ցածր է, քան Հայաստանինը:

Մնում է հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված ՀՀ էկոնոմիկայի նապարարությունն և դիվանագիտական ապարատը»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page