top of page

Բելառուսը բաց է Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման առաջարկների համար

Sep 30, 2021
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Բելտա»-ն։


Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, համատեղ պատմությունն ու սերտ միջանձնային կապերը:


«Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ մեծամասամբ հանդես գալով միասնական դիրքերից»,-ասել է Լուկաշենկոն:


Բելառուսի ղեկավարը, սակայն, նշել է, որ առայժմ երկկողմ համագործակցության զգալի ներուժն ամբողջությամբ չի իրացվել: Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման առաջարկների համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page