Արմեն Չարչյանի ձերբակալության հետ կապված «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Այսօր ձերբակալվել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը:
Փաստացի տեղի է ունեցել բացահայտ քաղաքական հետապնդման դեպք:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և պահանջում անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին:
Անվանի և հեղինակավոր բժշկին ազատությունից զրկելը՝ ակնհայտ անհիմն պատճառաբանությամբ, հերթական անգամ բացահայտում է ժամանակավոր իշխանության իրական դեմքը:
Ստեղծված իրավիճակում «Հայաստան» դաշինքը, որպես քաղաքական միավոր, պատրաստվում է դիմել օրենքով թույլատրելի բոլոր միջոցների, այդ թվում՝ հանդես գալ երաշխավորությամբ՝ դաշինքի նախընտրական ցուցակի 20-րդ համարը զբաղեցնող վաստակավոր բժշկին ազատ արձակելու և ընտրությունների օրը նրան քաղաքական պայքարի վերադարձնելու համար:























Comments