top of page

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի ՍԴ

Jun 27, 2021
1 min read

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան:


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանը։


Նա նշել է` հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է:


Հայրապետյանը տեղեկացրել է նաև, որ Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, ըստ նրա, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն ուսումնասիրվել։


Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ֊ն ամփոփել հունիսի 20֊ին անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքները։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 688 761 քվե կամ ձայների 53.91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 269 481 քվե, կամ ձայների 21.09 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 650 քվե, կամ ձայների 5.22 տոկոսը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page