«Հայաստան» դաշինքը նիստերի դահլիճ մտավ Առուշ Առուշանյանի և Մխիթար Զաքարյանի նկարներով շապիկներ հագած
- Aug 2, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճ մտան շապիկներով, որոնց վրա պատկերված են դաշինքի ներկայացուցիչներ Մխիթար Զաքարյանի և Առուշ Առուշանյանի նկարները։ Սյունեցի համայնքապետերն այժմ կալանավորված են։
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մեկնարկեց ութերորդ գումարման ԱԺ առաջին նիստը։
Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավեի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։


























Comments