«Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հրավիրել են ՀՔԾ
Aug 30, 2021
1 min read

Մեկ շաբաթ է, ինչ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ հրավիրվում են ՀՔԾ՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի համար հարցաքննվելու նպատակով։
Դեռևս անցած շաբաթ ՀՔԾ են հրավիրվել Վահե Հակոբյանը, Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանը, իսկ այսօր արդեն՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանն ու Աղվան Վարդանյանը։ Ինչպես MediaHub-ին տեղեկացրեց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը՝ Մանուկյանը ներկայացել է ՀՔԾ և բացատրություն տվել, այնուհետև դուրս է եկել այնտեղից։
Mediahub-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ կանխատեսում են՝ նոր ծանուցումներ են գալու։























Comments