top of page

«Հայաստան» խմբակցությունն ուղևորվել է Գորիս

Oct 17, 2021
1 min read


MediaHub-ի տեղեկություններով` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղևորվել են Գորիս։


Այսօր հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, այդ թվում Գորիս համայնքում, որտեղ քաղաքապետի թեկնածու է նաև նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանը։


Գորիսի նախկին ղեկավար Առուշանյանը ընտրությանը մասնակցում է «Առուշ Առուշանյան» դաշինքով։ Խորհրադարանական ընտրություններին Առուշանյանը, որպես պատգամավորի թեկնածու, առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցանկով։


Նշենք նաև որ վերջինս շարունակում է մնալ անազատության մեջ։


Այսօր «Առուշանյան» դաշինքի շտաբից բերման են ենթարկել ավագանու թեկնածուներից մեկին։ Ժամեր անց ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչ է կատարվել շտաբում։ Ըստ նրանցէ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գարիկ Առուշանյանը, հոկտեմբերի 16-ից ընտրակաշառք է բաժանել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page