Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դրել․ ո՞վ կփոխարինի «Հայաստան» խմբակցության պատգամավորին

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում նոր պատգամավոր կունենա․ Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա նշեց, որ Սեդրակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառներն անձնական են։
Ըստ կանոնադրության՝ մանդատը կարող է վերցնել ցուցակում 29-րդ համարին հաջորդող պատգամավորը։ Տվյալ պարագայում այդ անձը Առուշ Առուշանյանն է, որն ընդամենն օրեր առաջ վերընտրվել է Գորիսի համայնքապետ։
Եթե Առուշանյանը վերցնի մանդատն ԱԺ-ում, ապա Գորիսում նոր ընտրություններ պետք է տեղի ունենան։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ կընտրեն գորիսեցիներն այդ դեպքում։
Թերևս, կա երկու թեկնածու։ Առաջինը ներկա պահին Գորիս համայնքի ղեկավարին փոխարինող Մենուա Հովսեփյանն է, որը վերջերս ազատ արձակվեց կալանավայրից, իսկ երկրորդը՝ նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Իսկ եթե Առուշանյանը չվերցնի մանդատը, «Հայաստանի» ցանկով հաջորդն Արցախի հերոս Թաթուլ Կրպեյանի աղջիկն է՝ Ասպրամ Կրպեյանը։
Սեդա Մակարյան























Comments