124 մտավորականներ ընտրություններին սատարելու են «Հայաստան» դաշինքին
- Jun 16, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«124 մտավորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ.
Սիրելի հայրենակիցներ, Հայոց պետականությունն այսօր լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իշխող վարչախմբի ազգակործան քաղաքականության հետևանքով մեզ ցավալի կորուստներով պատերազմ պարտադրվեց։ Երեք տարի շարունակ վարվող քաղաքականության հետևանքով մեր հասարակությունը խոր բարոյական, քաղաքական և անվտանգային ճգնաժամ է ապրում: Մեր պարտությունները խորանում են՝ ժողովրդին դրդելով վիճակից ելքը տեսնել արտագաղթի մեջ կամ համակերպվել պարտության իներցիային։ Օրհասական այս պահին հայ մտավորականը լռելու բարոյական իրավունք չունի։ Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից՝ ապագայի պատասխանատվությունը, մեզ կանգեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև:
Հունիսի 20-ի ընտրությամբ է որոշվելու հայ ժողովրդի` որպես միասնական նպատակներ ունեցող ազգի և Հայաստան պետության լինելիության հեռանկարը։ Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, համոզված ենք, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի համար պայքարող նախընտրելի ուժը «Հայաստան» դաշինքն է, ուր միավորված ազգային, պետական քաղաքական ուժերն ու գործիչներն ունակ են առավելագույն նվիրումով կասեցնել երկրի կազմաքանդումը, ամրացնել հայոց պետականությունն ու վերականգնել մեր վիրավոր արժանապատվությունը»:


























Comments