top of page

«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ

  • Oct 16, 2021
  • 1 min read

ree

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այսօր «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Ելենա Կիրակոսյանի, Արամ Վարդևանյանի, Արծվիկ Մինասյանի և Քրիստինե Վարդանիյանի հետ այցելել ենք քաղաք Աբովյան, որտեղ հանդիպում ենք ունեցել մեր քաղաքացիներին հետ։ Ներկայացրեցինք անցնող ամիսների մեր գործունեությունը և պատասխանեցինք քաղաքացիներին հուզող հարցերին։ Խոսեցինք ինչպես տեղական խնդիրների, այնպես էլ երիրի անվտագային ու սահմանային իրավիճակի, Արցախում ստեղծված կացության վերաբերյալ։ Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք քաղաքացիների ակնկալիքներին և մեր առաջիկա անելիքներին»,- գրել է Սաղաթելյանը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page