top of page

Հայաստանը չպետք է ընդունի Ադրբեջանի ուլտիմատումը

  • Dec 7, 2021
  • 2 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել:


Ադրբեջանն անցել է սպառնալիքների և ուլտիմատումների լեզվով է խոսում Հայաստանի հետ: Ադրբեջանը շարունակելու է սահմանային սադրանքներն ու հայ զինվորների սպանություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել Զանգեզուրի միջանցքը:


Հայաստանն ոչ մի պարագայում չպետք է ենթարկվի Բաքվի շանտաժին, քանի որ դա Բաքվում կրկին ներկայացվելու է որպես Ադրբեջանի հաղթանակ և օգտագործվելու է Ալիևի անձնական PR-ի համար: Հայաստանը պետք է դիմի միջազգային հանրությանն, առաջին հերթին՝ Մինսկի խմբին, քանի որ այնտեղ ներկայացված են գերտերությունները՝ ՌԴ-ն՝ որպես Հայաստանի դաշնակից, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամներ՝ պահանջելով զսպել Ադրբեջանի հակահայկական քայլերն ու հնարավոր նոր ռազմական սադրանքները:


Դրան զուգահեռ, անհրաժեշտ է առաջին հերթին ամրապնդել հայկական զինված ուժերն ու առաջնագիծը՝ ադրբեջանական սադրանքներին տալով համարժեք պատասխան՝ հակառակ պարագայում Զանգեզուրի միջանցք ստանալուց հետո Ալիևը պահանջելու է Երևանն ու հայկական այլ տարածքներ: Գերտերությունները հաշվի են նստում ուժեղների, այլ ոչ թե թույլերի հետ: Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել սեփական տարածքները, սահմաններն ու այդ պարագայում գերտերությունները կկանգնեն Հայաստանի թիկունքին:


Ադրբեջանը նավթ և գազ է արտահանում Արևմուտք, ինչի արդյունքում էլ Արևմուտքի արձագանքն ադրբեջանական սադրանքներին թույլ է: ՌԴ-ն՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, սակայն ունի տնտեսական, գեոպոլիտիկ շահեր նաև Ադրբեջանում և փորձում է բալանսավորված հայտարարություններ անել, ինչից էլ օգտվում է Բաքուն:


Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է Հարավային Կովկասից դուրս մղել ՌԴ-ին՝ ոչնչացնելով հայկական պետականությունը, հայաթափելով Արցախն ու Սյունիքը: Բաքուն և Անկարան շարունակելու են սադրիչ գործողություններն, իսկ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների նոր զինատեսակներ է գնելու: Հայաստանը պետք է արդիականացնի բանակը՝ ՌԴ-ի աջակցությամբ: 44-օրյա պատերազմից արդյունքներից Ադրբեջանը ցանկանում է քաղել առավելագույն տարածքային, տնտեսական, ռազմա-քաղաքական դիվիդենտներ:


Զանգեզուրի միջանցքը Բաքուն և Անկարան ներկայացնում են որպես թյուրքական աշխարհը միացնող լոգիստիկա, ինչը պետք է անհանգստացնի ՌԴ-ին և Իրանին, քանի որ թյուրքական աշխարհի միավորումն ապագայում ենթադրելու է նաև նրանց տարածքների նկատմամբ Անկարայի բացահայտ նկրտումներ: Կոմունիկացիաների ապաշրջափակումը կարևոր է, սակայն ոչ ցանկացած գնով և Ադրբեջանի ուլտիմատումներն ընդունելով: Հայաստանը պետք է պատասխանի բոլոր հնարավոր միջոցներով՝ ռազմա-քաղաքական և դիվանագիտական:


Արտյոմ Բալասանով


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page