top of page

Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել

  • Sep 17, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 16-ին Եվրոպոլը և Հայաստանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը:


Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության վերաբերյալ, ինչպես և ռազմավարական և տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ՝ անձնական տվյալների. Եվրոպոլ կգործուղվի Հայաստանի Հանրապետության կապի սպա:

Ռազմավարական համագործակցության մասին այս համաձայնագրի ստորագրմամբ ավարտվում են կազմակերպված հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքար ծավալելու վերաբերյալ հաջող բանակցությունները` Հայաստանի և Եվրոպոլի միջև:


Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով:


Եվրոպոլը հանդիսանում է Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալություն: Գրասենյակը գտնվում է Հաագայում։ Եվրոպոլը աջակցում է ԵՄ 27 անդամ երկրների` ահաբեկչության, կիբեռհանցավորության ու հանցավորության և կազմակերպված հանցավորության այլ ծանր ձևերի դեմ պայքարում: Եվրոպոլն աշխատում է նաև ԵՄ ոչ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:


Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի նպատակն է աջակցել ԵՄ անդամ երկրներին եւ Հայաստանի Հանրապետությանը՝ երկու եւ ավելի անդամ պետություններ ընդգրկող ծանր հանցագործությունների կանխարգելման գործում եւ դրանց դեմ պայքարում, ինչպես և ահաբեկչության ու հանցավորության այնպիսի տեսակների դեմ պայքարում, որոնք վերաբերում են Եվրոպական միության կողմից իրականացվող քաղաքականությամբ սահմանված ընդհանուր շահերին, մասնավորապես՝ իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման միջոցով։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page