top of page

Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում․ տնտեսագետ

  • Sep 26, 2021
  • 1 min read

ree

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է. 29.11%-ի չափով նոր տուրք:


ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը սահմանել է փայլաթիթեղի(Ֆոլգա) ներմուծման հակադեմպինգային նոր տուրքի տոկոսադրույքները՝

- Հայաստան՝ 29.11% - Բրազիլիա՝ 13.93%-63.05% - Օման՝ 5.82% - Ռուսաստան՝ 62.18% - Թուրքիա՝ 4.88%:

Այսինքն՝ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը:

Հիշեցնեմ, որ «Ռուսալ» ընկերությունը տարեկան 30 մլն դոլարի փայլաթիթեղ է արտահանում ԱՄՆ, որ կազմում է իր շրջանառության 1/3-ը: Հետևաբար, նոր տուրքի հետևանքով հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է:

Ուշագրավ է, որ թուրքական և այլ խոշոր արտադրողների համար տուրքն ավելի ցածր է, քան Հայաստանինը:

Մնում է հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն և դիվանագիտական ապարատը»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page