Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում
Aug 31, 2021
1 min read

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում:
Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Թիմն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրել է երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատել ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:























Comments