top of page

Հայաստանը ծանրամարտի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով

  • Nov 10, 2021
  • 1 min read

Հայաստանի ծանրամարտի հավաքականը դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով` ինը տղամարդ և մեկ կին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։ Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոն, էջմիածինցի Կարեն Ավագյանը չի հասցրել բուժել գոտկատեղի վնասվածքը, այդ իսկ պատճառով նա բաց կթողնի աշխարհի առաջիկա առաջնությունը: Ծանրորդները նոր են վերադարձել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքից, որտեղ մասնակցել են ուսումնամարզական հավաքի: Այժմ նրանք մարզումները կշարունակեն Երևանում և Աբովյանում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page