top of page

Արսեն Մարտիրոսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ Հայաստանի չեմպիոններ

  • Feb 6, 2022
  • 1 min read

ree


Ավարտին է մոտենում ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ այսօր մրցումային վերջին օրն է, իսկ երեկ Հայաստանի չեմպիոններին որոշել են մինչև 96 և մինչև 102 կգ քաշային ծանրորդները։


Մինչև 96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Դավիթ Հովհաննիսյանը՝ երկամարտի 254 կգ արդյունքով, իսկ մինչև 102 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով։ Ի դեպ, Մատիրոսյանին պարգևատրել է եղբայրը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։


Այսօր՝ ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրն է․ պայքարի են դուրս գալու մինչև 109 կգ ու գերծանր քաշային կարգի ծանրորդները:


Առաջնությունն անցկացվում է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page