top of page

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարն Օսլոյում մեկնարկող աշխարհի առաջնությունում

  • Oct 2, 2021
  • 1 min read


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում:


Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկող աշխարհի առաջնությունում առաջինը մրցագորգ կմտնի 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Վերջինս պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա առաջին մրցակիցը Ղազախստանից Ադլան Ասկարովն է:


Հոկտեմբերի 3-ին մրցագորգ կմտնեն Վազգեն Թևանյանը, Արման Ավագյանը և Արման Անդրիասյանը:


Թևանյանը 65 կգ քաշային կարգում որակավորման փուլում ուժերը կչափի Մեծ Բրիտանիան ներկայացնող Գեորգ Ռամի հետ, 70 կգ քաշային կարգում Անդրիասյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում դեռևս հայտնի չէ, Ավագյանը 79 կգ քաշում որակավորման փուլում մրցելու է Ուկրաինայից Ռուստամ Ռուսիևի հետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page