top of page

Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

  • Aug 29, 2021
  • 1 min read


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիային Մակեդոնիա մեկնելուց առաջ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ մարզմանը մասնակցել է նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որի մասնակցությունը հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է՝ վնասվածքի պատճառով։



Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Սեպտեմբերին 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Երևանում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։ Հայաստանի ազգային հավաքականն առաջին երեք խաղերից հետո 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page