top of page

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսել է նախապատրաստությունը

  • Nov 8, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս), Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա), Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա», Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա», Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Կիսապաշտպաններ

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան), Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա), Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) , Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա», Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա», Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Հարձակվողներ Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա), Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page