top of page

Թիմային խաղի վրա ենք շեշտը դնում․ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

  • Sep 1, 2021
  • 1 min read

ree

Հյուսիսային Մակեդոնիան այն թիմերից է, որ կարող է օրինակ լինել․ թիմն ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի։


Այդ մասին այսօր Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։


Նա նշեց, որ Հյուսիսային Մակեդոնիայի թիմի կազմում կան փորձառուներ, որոնք մասնակցել են Եվրո–2020–ին, կան նաև երիտասարդներ։ «Մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին»,- ասաց նա։


Անդրադառնալով հավաքականի սպասելիքներին՝ Խոակին Կապառոսը նշեց, որ թիմային խաղ է լինելու։ «Մխիթարյանն էլ, իհարկե, շատ մեծ փորձով ֆուտբոլիստ է, և իր տաղանդը պետք է ծառայեցնի ի շահ թիմի, և սա կարող է բարելավել մեր խաղը։ Սա է հիմնական գաղափարը, որը կունենանք վաղվա խաղում»,- նշեց նա։


Իսկ ահա Հարոյանի, Բայրամյանի և Բարսեղյանի փոխարինողների վերաբերյալ որոշում կլինի վաղը, վերջին մարզումից հետո։ «Մենք շեշտը դնում ենք թիմային գործողությունների վրա»,- ասաց նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page