Կան մարդիկ, որոնք ապրելով Հայաստանում, էրմանիստանի կեղծ գաղափարի կրող են․ Ոսկանյան
Aug 28, 2021
1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․
«Պարսից ծոցն ամբողջությամբ Իրանին չի պատկանում, բայց յուրաքանչյուր իրանցի պաշտոնյա, որն այն հանկարծ կկոչի Նույնիսկ Ծոց, էլ չասեմ՝ Արաբական ծոց, խաչ կքաշի իր քաղաքական ամբողջ ապագայի վրա։
Բայց Հայաստանն այլ դեպք է, որովհետև մեզանում, ցավոք, կան մարդիկ, որոնք ապրելով Հայաստանում, էրմանիստանի կեղծ գաղափարի կրող են, իսկ Էրմանիստանն անցումային փուլն է, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի և դեռևս Արտաշես Ա-ի ժամանակներից բյուրեղացած Հայկական պետականության ծրագրի վերջնական զրոյացման»։























Comments