Շախմատի կանանց ընտրանին ԱԱ-ի քառորդ եզրափակիչում է
Sep 30, 2021
1 min read

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին զիջեց Ռուսաստանի թիմին աշխարհի առաջնության ենթախմբի վերջին խաղում:
Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնության A ենթախմբի վերջին խաղում Հայաստանի ընտրանին 1:3 հաշվով զիջեց Ռուսաստանին: Թիմի կազմում ոչ-ոքիներ գրանցեց Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին:
Հայաստանի ընտրանին ենթախմբում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի դեմ:























Comments