top of page

ՀՀ նախագահն ու Նիգերիայի դեսպանը խոսել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման մասին

Sep 24, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանը (նստավայրը՝ Թեհրան):


Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:


Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել համագործակցության խորացմանն ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:


Դեսպան Սուլեյմանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ և տարբեր բնագավառներում գործակցության զարգացմամբ:

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման և փոխգործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին:

Ընդգծվել է գործարար շփումների ակտիվացման կարևորությունը: Մասնավորապես առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդի արտադրության և անվտանգության ոլորտները, ինչպես նաև կրթական ոլորտում համագործակցությանը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page