top of page

«Մեր տունը Հայաստանն է» և «Ալյանս» կուսակցությունները դաշինք կկազմեն

  • May 23, 2021
  • 1 min read

ree

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կոչ է անում համախմբվել առողջ քաղաքական ուժերին առաջիկա արտահերթ ընտրություններին միասին մասնակցելու համար։ Աբրահամյանն այս մասին ասաց մայիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։


Արա Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և միասին ճանապարհային քարտեզ գծել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար՝ միաժամանակ, նշելով, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել, այլ ուղղակի ցանկանում է օգնել։


«Մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ բանակցում ենք, դեռ ժամանակ կա, շուտով կասենք։ Սակայն մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել «Ալյանս» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին»,- հավելեց նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page