Հայաստանը «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերման համար ավելի քան 1 մլրդ դրամ է վճարել
- Jan 5, 2022
- 1 min read

Կառավարությունը դեկտեմբերի 27-ի որոշմամբ հավանություն է տվել «PFIZER EXPORT B.V.» («Պֆայզեր Էքսպորտ Բ.Վ.») ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվող արտադրության և մատակարարման համաձայնագրի տեքստին։
Սակայն գործարքի մանրամասները հայտնի չեն, քանի որ իրականացվել է որոշման նախագծի գաղտնի հավելվածով։
MediaHub.am-ը տեղեկացավ, որ «Պֆայզեր»-ի ձեռքբերման համար ՀՀ պետական բյուջեից վճարվել է 1,172,822,344 դրամ։
Առողջապահության նախարարության և «PFIZER EXPORT B.V.» ընկերության միջև պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 30-ին, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը մինչ այժմ գնման մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել։























Comments