top of page

Ռուս-ամերիկյան մրցակցությունը հետխորհրդային տարածքում միայն սրվելու է․ վերլուծական

  • Jun 5, 2021
  • 2 min read


Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն անհրաժեշտ է առաջին հերթին ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Կարին Ժան-Պիերը:


ՌԴ և ԱՄՆ նախագահները պետք է հանդիպեն հունիսի 16-ին՝ Ժնևում:


Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն կյանքի է կոչում ՌԴ-ի գեոպոլիտիկ ազդեցության սահմանափակման ռազմավարությունը, որը շատ հաճախ անվանում են Վուլֆովիցի ռազմավարություն («Доктрина Вулфовица»): Այն մշակվել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցի կողմից 1994-1999թթ.-ին: Այդ ռազմավարության կարևորագույն տարրը ՌԴ-ի և Արևելքում Չինաստանի ազդեցության սահմանափակումն է:


ԱՄՆ-ն ընդլայնել է իր ռազմաքաղաքական ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ նախկին սոցիալիստական երկրների ճամբարի հաշվին` ՆԱՏՕ-ի սահմաններն ընդհուպ մոտեցնելով ՌԴ-ին: Ուկրաինայում և Վրաստանում գունավոր հեղափոխություններն ուղղված էին այդ երկրները Մոսկվայից վերջնականապես կտրելուն և ԵՄ ու ՆԱՏՕ կազմ մտցնելուն:


ԱՄՆ-ի համար ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն Մոսկվայի կողմից ԽՍՀՄ-2-ի ստեղծման փորձ է դիտարկվում և ամերիկյան կողմը՝ եվրոպացիների հետ միասին ամեն կերպ փորձում են խաթարել ռուսական ռազմաքաղաքական, տնտեսական նախաձեռնությունները հետխորհրդային տարածքում:


ԱՄՆ-ն ռուսական սահմանների երկայնքով ստեղծում են ռազմակայաններ, ռազմաքաղաքական նոր միավորումներ, օրինակ՝ ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), ինչպես նաև օգտագործում է Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները՝ ՌԴ-ի թյուրքախոս շրջանների և Կենտրոնական Ասիայի թյուրքական, սունիական հանրապետությունների վրա ճնշում գործադրելու համար:


ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները՝ սառը պատերազմ-2.0 են բնորոշում շատ փորձագետներ, քանի որ այդ հարաբերություններում հակասությունները շատ են ու այդ հակասությունները շատ ժամանակ վերաճում են proxy war-ի՝ սիրիական, լիբիական, ուկրաինական, կովկասյան և այլ խաղատախտակներում:


Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա ԱՄՆ-ն կառուցում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքը, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը:

Հայաստանը դիտարկվում է Վաշինգտոնում, որպես ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցության գոտում գտնվող երկիր Հայաստանի տարածքում են գտնվում ռուսական զորքերը, Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկիր է:


ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը միայն խորանալու է՝ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանում ռուսական տնտեսության նկատմամբ, ինչն ենթադրում է հետխորհրդային տարածքում ռուս-ամերիկյան գեոպոլիտիկ մրցակցության սրում՝նոր բաժանարար գծերի առաջացում: Հետխորհրդային երկրների համար շատ ավելի բարդ է լինելու վարել դիվերսիֆիկացված, կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, քանի որ Մոսկվան և Վաշինգտոնը պահանջելու են երկրներից վերջնական որոշում կայացնել, որ ճամբարում են այդ երկրները տեսնում իրենց ապագան:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page