top of page

Հայաստանում մեկ օրում մահացել է 4 մարդ. կորոնավիրուսի դեպքերի նվազում կա

  • Dec 24, 2021
  • 1 min read

Դեկտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 261 դեպք, որոնցից 329 983-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4843 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:


Այսպիսով` երեկ կատարվել է 6236 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 135 նոր դեպք: Ունենք 407 առողջացած, 3 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7939 մահվան դեպք է արձանագրվել:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1496 է:


Մեկ օրում Հայաստանում մահացել է 4 կորոնավարակակիր:


Ընդհանուր կատարվել է 2 522 916թեստավորում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page