top of page

Հայաստանում 890 հազարից ավելի քաղաքացի պատվաստվել է․ Անահիտ Ավանեսյան

  • Nov 8, 2021
  • 1 min read

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը, երկրորդ դեղաչափ՝ 276 հազար 948-ը: Նոյեմբերի 7-ի դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Այդ մասին ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև մեծ տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին 1 ամսվա ընթացքում. օրական գրանցվում է միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ»,- ասաց նախարարը: «Չենք ունեցել հետպավաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: Որոշ դեպքերում ջերմության, ալեգրիկ որոշակի ռեակցիաների դեպքեր գրանցվել են, հարթվել են առանց բժշկական օգնության»,- հավաստեց Ավանեսյանը: Նախարարը շեշտեց՝ գոհ կլինեին, որ այդ ցուցանիշներն արձանագրվեին ոչ թե հիմա, այլ գարնանից սկսած:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page