top of page

Հայաստանում սպասվում է անոմալ շոգ

  • May 19, 2021
  • 1 min read


Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով՝ մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Մասնավորապես Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների՝ տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։


Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից սկսած, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page